հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վազգեն Թևանյանը 1/4 եզրափակչում է, Սերգեյ Սարգսյանը պարտվել է․ ԱԱ

Վազգեն Թևանյանը 1/4 եզրափակչում է, Սերգեյ Սարգսյանը պարտվել է․ ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։

2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մեկնարկել էր 1/16 եզրափակչից և 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ։ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը մրցել է Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևի հետ և հաղթել 8-6 հաշվով։

Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում 8-6 հաշվով հաղթել էր շվեյցարացի Սամուել Շերերին, սակայն 1/16 եզրափակչում 4-5 հաշվով պարտվել է հնդիկ Սահիլ Սահիլին։

  • Կիսվել: