հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետը հյուրընկալել է Արթուր Դավթյանին, Հարություն Մերդինյանին, Գագիկ Վանոյանին ու Հակոբ Սերոբյանին (տեսանյութ)

Վարչապետը հյուրընկալել է Արթուր Դավթյանին, Հարություն Մերդինյանին, Գագիկ Վանոյանին ու Հակոբ Սերոբյանին (տեսանյութ)

Այսօր հյուրընկալել եմ մարմնամարզության Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, ինչպես նաեւ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին ու հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Շնորհավորել եւ շնորհակալություն եմ հայտնել նրանց պատմական հաջողությունների առիթով:
Արթուր Դավթյանի եւ Հարություն Մերդինյանի պատմական հաղթանակների արձագանքների մեջ հաճախ էին հանդիպում դիտարկումներ, թե որքան վատ պայմաններում են մարզվում մեր մարզիկները:

Ուզում եմ ընդգծել, որ հիմա կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին եւ կհամալրվեն ժամանակակից, չօգտագործված գույքով՛՛,-նշել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: