չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
VAR համակարգն առաջին անգամ կիրառվել է Հայաստանում

VAR համակարգն առաջին անգամ կիրառվել է Հայաստանում

Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Վան»-«Փյունիկ» խաղում մրցավարներն առաջին անգամ կիրառել են VAR համակարգը Հայաստանի առաջնությունում:

Արդյունքում երկրորդ կեսի մեկնարկում ձեռքով խաղի համար 11-մետրանոց է նշանակվել Չարենցավանի թիմի դարպասին: Այդուհանդերձ, երևանյան թիմի հարձակվող Հովհաննես Հարությունյանը չի կարողացել իրացնել նշանակված 11-մետրանոցը:

Մոտ 10 րոպե անց Հարությունյանը կարողացել է խաղային իրավիճակում գնդակն ուղարկել տանտերերի դարպասը, այս անգամ, սակայն, VAR-ի օգնությանը դիմելով՝ մրցավարը չի արձանագրել գոլը։

  • Կիսվել: