ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
UFC. Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մենամարտի օրն ու մրցակցի անունը

UFC. Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մենամարտի օրն ու մրցակցի անունը

UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանն արդեն գիտի, թե երբ և ում դեմ է անցկացնելու իր հաջորդ մենամարտը: Այս մասին լրագրող Լաերտե Վիանային տված հարցազրույցում հայտնել է Ծառուկյանի մարզիչ Մարկոս Դա Մատտան, գրում է armsport.am-ը:

Ըստ մարզչի՝ իրենց թիմն արդեն տիրապետում է օկտագոն վերադառնալու վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկություններին: Սակայն, ինչպես լրագրողն է նշել սոցցանցերի իր էջերում, մարզիչը առայժմ հրաժարվել է հրապարակել մրցակցի անունը:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վերջին անգամ UFC-ի օկտագոն էր դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով ժամանակից շուտ հաղթանակ էր տարել Դեն Հուկերի նկատմամբ:

 

  • Կիսվել: