երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգվել է

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգվել է

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը չի կարողացել մեկնել Իսրայել՝ մասնակցելու սեպտեմբերի 21-ին Իսրայելի Ռիշոն լե Ցիոն քաղաքում կայանալիք ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպմանը: Պատճառը սեպտեմբերի 20-ին նախատեսված ինքնաթիռային մի շարք չվերթների չեղարկումն է:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պտոնական կայքը։

ՀՖՖ-ն տեղյակ է պահել ՈւԵՖԱ-ին, որ հաջորդ չվերթը, որով կանանց Հայաստանի ազգային հավաքականը կարող էր մեկնել մրցավայր, նախատեսված է հանդիպման օրը, ինչը հնարավորություն չէր տա մեր թիմին պատշաճ կերպով պատրաստվել հանդիպմանը:

Իր հերթին, Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր ՈւԵՖԱ-ին, որ, հաշվի առնելով Էստոնիայի հավաքականի հետ իրենց հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը, Իսրայել-Հայաստան հանդիպումը չի կարող տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին:

Նկատի ունենալով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ ՈւԵՖԱ-ն կայացրել է Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգելու որոշում:

Ավելացնենք, որ Իսրայել-Հայաստան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին, իսկ նախապես նոյեմբերի 30-ին նշանակված Հայաստան-Իսրայել հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: