շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն ժամանել է Երևան

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն ժամանել է Երևան

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն ժամանել է Երևան։

Վաղվա խաղին ընդառաջ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ճեպազրույցում նշեց՝ հոգեբանորեն պատրաստ են, թեպետ մի քանի փոքր վնասվածքներ կան․ «Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը:  Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում», - ասաց Հարոյանը՝ նշելով, որ այս խմբում ֆավորիտ չենք, բայց իրենք ամեն խաղում կխաղան այնպես, ինչպես եզրափակչում:

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

  • Կիսվել: