ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական մամուլում Զախարյանի խոսքից մեջբերումը կեղծ է․ «Դինամոն» հերքում է

Թուրքական մամուլում Զախարյանի խոսքից մեջբերումը կեղծ է․ «Դինամոն» հերքում է

Մոսկվայի «Դինամոյի» մամուլի ծառայությունը հերքել է թուրքական լրատվամիջոցների հրապարակումները ռուսական ակումբի եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերաբերյալ։

«Արսեն Զախարյանը ոչ մի մեկնաբանություն չի տվել թուրքական լրատվամիջոցներին եւ թուրք լրագրողներին։ Թուրքական լրատվական դաշտում Զախարյանից մեջբերումը կեղծ է»,- «Դինամոյի» հաղորդագրությունը հրապարակել է ռուսական Sport24-ը։

Ավելի վաղ որոշ թուրքական լրատվամիջոցներ գրել էին, թե Զախարյանը թուրք լրագրողի հետ զրույցում խոսել է Թուրքիայում հանդես գալու մտադրության մասին։

Հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Ստամբուլի «Գալաթասարայը»։ Զախարյանի հրաժարագինը 15 միլիոն եվրո է։

  • Կիսվել: