ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա աշնանը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա աշնանը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ Մոսկվայում: Այս մասին հայտնում է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:  

Առաջնությունը նախապես պլանավորված էր անցկացնել ապրիլի 4-12-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն տեղափոխել էր հունիսի 13-21-ը: Հաշվի առնելով այն, որ վարակի տարածումը դեռևս չի նահանջում, եվրոպական ֆեդերացիան որոշել է առաջնությունն տեղափոխել խորը աշուն:

  • Կիսվել: