հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը


Հայաստանի ծանրամարտի հավաքականը Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում գրավել է երրորդ ընդհանուր տեղը: Ոչ պաշտոնական հաշվարկում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրել են Բուլղարիայի եւ Ուկրաինայի հավաքականները, որոնք նվաճել են համապատասխանաբար 8 եւ 7 մեդալ, հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել է 10 ծանրորդ: Եվրոպայի չեմպիոն են դարձել Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Արծաթե մեդալներ են նվաճել Արա Օհանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (109 + կգ): Բրոնզե մեդալակիրներ դարձան Գոռ Մինասյանը (109 + կգ) եւ Արսեն Մարտիրոսյանը (109 կգ): Հայաստանի կանանց հավաքականը մեդալ չնվաճեց ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: