երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 3 մասնակից

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 3 մասնակից

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 15-ին Հայաստանը կունենա 3  ներկայացուցիչ:

Մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի  բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը եւ 2021 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լիանա Գյուրջյանը։

Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տաթեւ Հակոբյանը կպայքարեն 87 կգ քաշային կարգում, Լիանա Գյուրջյանը՝ 81կգ-ի B խմբում։

2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Մ20 Եվրոպայի եռակի չեմպիոն եւ Մ23 Եվրոպայի չեմպիոն Լիանա Գյուրջյանը հայտավորվել է երկամարտի 240  կգ նախնական պատվերով:

Կանանց 81 կգ քաշայինների B խմբի պայքարը կմեկնարկի 12:30-ին։

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի երկու երեխաների մայր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տաթեւ Հակոբյանը։

6 տարվա դադարից հետո մրցահարթակ դուրս եկած Հռիփսիմե Խուրշուդյանը նախնական հայտավորվել է երկամարտի 245 կգ-ով: Նույնքան նախնական պատվեր ունի նաեւ Տաթեւ Հակոբյանը, որն այս առաջնությունում քաշային կարգը 76 կգ-ից փոխել է 87 կգ ։

Ֆավորիտը նորվեգացի Սոլֆրիդ Էիլա Ամենա Կոանդան է երկամարտի 272 կգ նախնական հայտով։

Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (107+120)։

Տաթեւ Հակոբյանը Երեւանում մասնակցել է 76 կգ քաշային կարգում եւ երկամարտի 226 կգ արդյունքով նվաճել փոխչեմպիոնի կոչումը (104+122):

Կանանց 87 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի 20:00-ին:

Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 14 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաեւ Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):

Հայաստանի հավաքականից երկամարտի միակ մեդալը դեռ նվաճել է 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, որ երկամարտի 312 կգ արդյունքով դարձել է  բրոնզե մեդալակիր (142 +170):

Սեպտեմբերի 15, 12:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ B խումբ (նախնական հայտ՝ 240 կգ)

Սեպտեմբերի 15, 20:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Սեպտեմբերի 17, 17:30

Վարազդատ Լալայան,  +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ)

Սիմոն Մարտիրոսյան,  +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Գոռ Մինասյան (Բահրեյն), +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ):

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար:

  • Կիսվել: