Թոփուրիան արձագանքել է Ծառուկյանին տիտղոսային մենամարտի պահեստային նշանակելու որոշմանը
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան արձագանքել է նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ տիտղոսային մենամարտում որպես պահեստային նշանակելու որոշմանը, գրում է armsport.am-ը:
«Ինձ բացարձակապես միևնույնն է։ Ինձ համար կարևոր է միայն այն, որ ամեն ինչ լավ անցնի։ Ես պատրաստվում եմ լինել օկտագոնում, ինչ էլ որ պատահի։ Իմ դեմ հանեք Ջասթինին, հանեք Արմանին կամ թեկուզ հենց ձեզ, ես լինելու եմ օկտագոնում։ Եվ արդյունքը նույնն է լինելու», — լրագրող Կոնտրերաս Լեգասպիին տված հարցազրույցում հայտարարել է Թոփուրիան։
Հիշեցնենք, որ Թոփուրիայի և Գեյջիի միջև չեմպիոնական գոտու համար գլխավոր մենամարտը կկայանա հունիսի 15-ին ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարի շրջանակում։


