Թոփուրիան, Ալեքս Պերեյրան և Գեյջին 6-ամսյա որակազրկում են ստացել UFC Freedom 250-ից հետո
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիան և միջին ու կիսածանր քաշային կարգերի նախկին չեմպիոն, բրազիլացի Ալեքս Պերեյրան Սպիտակ տանը կայացած «UFC Freedom 250» մրցաշարից հետո 180-օրյա բժշկական որակազրկում են ստացել: Այս մասին հայտնում է MMA Junkie պարբերականը, փոխանցում է armsport-ը:
Թոփուրիան, որը չորրորդ ռաունդից հետո տեխնիկական նոկաուտով զիջել է Ջասթին Գեյջիին, օկտագոն վերադառնալու համար պետք է դիմածնոտային վիրաբույժի թույլտվություն ստանա: Նույնքան ժամկետով բժշկական որակազրկում է ստացել նաև Գեյջին, որը պետք է բուժզննում անցնի աջ դաստակի և ձախ ծնկի շրջանում։
Վեցամսյա դադար կունենա նաև Պերեյրան՝ Սիրիլ Գանից նոկաուտով կրած պարտությունից հետո։ Բրազիլացին նույնպես կարիք կունենա դիմածնոտային վիրաբույժի թույլտվության, ինչպես նաև պետք է անցնի դեմքի հատվածի համակարգչային տոմոգրաֆիա: Մինչդեռ նրա մրցակիցը՝ Գանը, խուսափել է լուրջ վնասվածքներից և ստացել է միայն պարտադիր 8-օրյա հանգիստ:





