հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տոկիոյի խաղերը ավանդականից կտարբերվեն

Տոկիոյի խաղերը ավանդականից կտարբերվեն

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոութսը կարծում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են տարբերվել ավանդականից, որին մենք սովոր էինք, իսկ  կազմակերպիչները կհանդիպեն «իրական խնդիրների»։

Ըստ ՀԱՕԿ-ի, կազմկոմիտեն  պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ խաղերի ժամանակ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կամ չի լինի, կամ էլ կլինի ՝անբավարար քանակով:  Կան խնդիրներ, որոնք վերաբերում են 206 երկրների մարզիկների անվտանգությանը։ Ամեն դեպքում հնարավոր չէ կրկին հետաձգել խաղերը։

Առաջիկա  հոկտեմբերին, եթե  նույնիսկ որոշակիորեն նվազի վիրուսը, բայց այն լիովին  վերացած չլինի, ՄՕԿ-ը կորոնի այլ տարբերակներ։

  • Կիսվել: