կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տարբեր մրցաշարերի մասնակցելով՝ փորձելու ենք հենց օլիմպիական քաշերին ավելի շատ ուշադրություն դարձնել. ձգտելու ենք 6 քաշում էլ ուղեգիր նվաճել. Արմեն Բաբալարյան

Տարբեր մրցաշարերի մասնակցելով՝ փորձելու ենք հենց օլիմպիական քաշերին ավելի շատ ուշադրություն դարձնել. ձգտելու ենք 6 քաշում էլ ուղեգիր նվաճել. Արմեն Բաբալարյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները:

Հրավիրված մամուլի ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփեց բոլոր քաշային կարգերում հանդես եկող մարզիկների գրանցած արդյունքները. «Կան 6 օլիմպիական քաշային կարգեր, և մենք լավ մարզիկներ ունենք այդ քաշերում: Տարբեր մրցաշարերի մասնակցելով՝ փորձելու ենք հենց օլիմպիական քաշերին ավելի շատ ուշադրություն դարձնել: Ձգտելու ենք 6 քաշում էլ ուղեգիր նվաճել»:

Բաբալարյանը, խոսելով ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանի եզրափակիչ մրցելույթի մասին, շեշտեց, որ ըմբիշը ցույց տվեց իսկական չեմպիոնական բնավորություն: Իսկ ինչ վերաբերում է 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի արդյունքին, մարզիչն ընդգծեց, որ եզրափակիչում Արթուրը հանդես էր գալիս վնասվածքով:

Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն ընդգծեց, որ մինչ Եվրոպայի առաջնությունը բոլոր ուսումնամարզական հավաքներն անցնել են ըստ պլանավորածի և մարզիկներն էլ նվիրումով են մասնակցել նախապատրաստական փուլին. «Մեզ համար առաջնային է աշխարհի առաջնությունը, քանի որ այն վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար, և թիմը ձգտելու է առավելագույնս շատ քվոտա ստանալ»,-ասաց Ալեքսանյանը:

Հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի կարծիքով` այս առաջնությունից հետո թիմը պետք է ամեն ինչ անի աշխարհի առաջնությունում առավել լավ հանդես գալու համար:

  • Կիսվել: