շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուրեն Աղաջանյանը, Աշոտ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեկնարկեցին հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Սուրեն Աղաջանյանը, Աշոտ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեկնարկեցին հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի են ներգրավվել ևս 5 հայ ըմբիշներ: 60 կգ. քաշային Սուրեն Աղաջանյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է իսպանացի Ասեր Ռոդրիգեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ: 67 կգ. քաշային Աշոտ Խաչատրյանը 4-2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Յանիս Նիֆրիին և նույնպես դուրս է եկել 1/4 եզրափակիչ: 82 կգ. քաշային Կարեն Խաչատրյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է հունգարացի Պետեր Դոյմոեկին և դուրս եկել 1/4 եզրափակիչ:
97 կգ քաշային Հայկ Խլոյանը որակավորման փուլում համառ պայքարում 2-3 հաշվով զիջել հունգարացի Ալեքս Ժոկին: 72 կգ քաշային Հայկ Ասատրյանը դեռ մրցագորգ դուրս չի եկել:

  • Կիսվել: