ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում շախմատի մրցաշար է անցկացվել

Ստեփանակերտում շախմատի մրցաշար է անցկացվել

Փետրվարի 18-ին,  Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել շախմատի մրցաշար։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարը նվիրված էր  Արցախյան շարժման 35-ամյակին։
 Нет описания.
Բացման խոսքում  Արցախի Հանրապետության  ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը կարևորել է շրջափակման պայմաններում նման մրցաշարերի կազմակերպումը և հաջողություն մաղթել մրցաշարի մասնակիցներին։
 Нет описания.
Մեզ հետ զրույցում շախմատի գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանն ասել է, որ ջեռուցման բացակայության պատճառով չեն կարողացել մեծ թվով մասնակիցների ընդգրկել մրցաշարին։
 
«Մասնակցում է 12 շախմատիստ։ Մրցաշարն անց է կացվում շրջանային եղանակով՝ բլից՝ հինգ րոպե տևողությամբ։ Այսպիսի մրցաշարեր հաճախակի պետք է կազմակերպվեն, քանի որ  նպաստում են շախմատի հանրայնացմանը։   Նկատելի է, թե երեխաներն ինչպիսի   ոգևորությամբ են մասնակցում նման միջոցառումներին»,-նշել է  Հ. Ավագյանը։
 Нет описания.
Մրցաշարի ավարտին հաղթող մասնակիցները կստանան պատվոգրեր և շախմատային գրականություն։
Нет описания.

  • Կիսվել: