երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «լավագույն կիսապաշտպան»

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «լավագույն կիսապաշտպան»

Մոսկվայում տեղի ունեցավ ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների, մարզիչների (տարբեր անվանակարգերում) մրցանակաբաշխությունը։ 

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության արդյունքներով հաղթել է մրցաշրջանի «լավագույն կիսապաշտպան» անվանակարգում։

Հայ ֆուտբոլիստը նաև ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում․ 

Դարպասապահ՝ Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ Մոսկվա);

Պաշտպաններ՝ Մաքսիմ Օսիպենկո (Ռոստով), Գեորգի Ջիկիա (Սպարտակ), Մոյզես (ԲԿՄԱ), Դուգլաս Սանտոս (Զենիթ);

Կիսապաշտպաններ՝ Վենդել (Զենիթ), Ռուսլան Լիտվինով (Սպարտակ), Էդուարդ Սպերցյան (Կրասնոդար);

Հարձակվողներ՝ Մալկոմ (Զենիթ), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Քուինսի Պրոմես (Սպարտակ):

ՌՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մալկոմը։

 

  • Կիսվել: