ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» դուրս գալ ՌԴ գավաթի եզրափակիչ

Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» դուրս գալ ՌԴ գավաթի եզրափակիչ

«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու եզրափակիչում 2-1 հաշվով հաղթել է Եկատերինբուրգի «Ուրալին» և դուրս եկել հիմնական եզրափակիչ:

«Կրասնոդարի» կազմում 9-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Կրասնոդարի» պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել։

22-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում ռուսական ակումբի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

«Կրասնոդարը» հունիսի 11-ին Ռուսաստանի գավաթի համար կպայքարի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

  • Կիսվել: