երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Սոֆիկո Ճիաուրելիին և Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված հեղինակային ցուցահանդես՝ Թբիլիսիում

Սոֆիկո Ճիաուրելիին և Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված հեղինակային ցուցահանդես՝ Թբիլիսիում

Դեկտեմբերի 1-ին կայացավ հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներ, մեծ դերասաններ Սոֆիկո Ճիաուրելիին և Ֆրունզիկ Մկրտչյանին նվիրված հեղինակային ցուցահանդեսը, գրում է aliq.ge-ն:  

Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Մշակույթի հարցերով Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էկա Ճիճինաձեն, ցուցահանդեսի կազմակերպիչ և հեղինակ Դաթիվ Բեջիթաշվիլին, այլ քաղաքական և հասարակական գործիչներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ։

Երեկոյի ընթացքում ներկաները հատուկ շեշտադրում կատարեցին այն եզակի կապի մասին, որը գոյություն ուներ և մինչ օրս գոյություն ունի այս երկու արվեստագետների՝ ինչպես անձնական, այնպես էլ ստեղծագործական ժառանգության մեջ։ Ընդգծվեց, որ Սոֆիկո Ճիաուրելին և Ֆրունզիկ Մկրտչյանը հանդիսանում են Հայաստանի և Վրաստանի միջև անխախտելի բարեկամության խորհրդանիշները։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զյույցում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ընդգծեց, որ նման միջոցառումների միջոցով խոսվում է երկու երկրների դարավոր բարեկամության մասին.

«Այս տաղանդաշատ երկու դերասանները մեր երկու երկրների հպարտությունն են, և դերասանական արվեստի իրապես բարձրագույն կետեր են համարվում. այս օրվա շնորհիվ մենք ևս մեկ անգամ հարգում ենք նրանց վառ հիշատակը, ինչպես նաև վրաց և հայ հասարակությանը ևս մեկ անգամ ցույց ենք տալիս մեր ժողովուրդների սերտ բարեկամությունը»,-նշեց դեսպանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: 

 

  • Կիսվել: