ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը մրցաշրջանում

Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկը մրցաշրջանում

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը պայքարի մեջ է մտել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ կարճ ծրագրում 23-ամյա գեղասահորդը գրանցել է 51.22 միավոր և հայտնվել 13-րդ տեղում: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 16 մարզիկներ:

Հիշեցնենք, որ սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ն անցկացվում է 40-րդ անգամ:

  • Կիսվել: