ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սլավիկ Գալստյանը ոսկե մեդալակիր է, Մալխաս Ամոյանը՝ արծաթե. Սոֆիայում ընթացող ըմբշամարտի մրցաշար

Սլավիկ Գալստյանը ոսկե մեդալակիր է, Մալխաս Ամոյանը՝ արծաթե. Սոֆիայում ընթացող ըմբշամարտի մրցաշար

67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն (77 կգ) էլ եզրափակչում 1-1 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոնից և բավարարվել արծաթե մեդալով։ 

  • Կիսվել: