երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սլավիկ Գալստյանը հաղթեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

Սլավիկ Գալստյանը հաղթեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 8-7 հաշվով հաղթեց Եգիպտոսի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Սլավիկ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

  • Կիսվել: