Շնորհակալություն Փարիզին. Լիոնել Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին լքել է ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում
«Ակումբը Լեոյին ավելի մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում», - նշված է հայտարարության մեջ:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմին ՊՍԺ-ի դրոշի ներքո անցկացրած երկու տարիների համար:
«Շնորհակալություն ակումբին, Փարիզին և նրա բնակիչներին այս երկու տարվա համար։ Նրանց ամենայն բարիք եմ մաղթում», - Մեսսիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։