հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շնորհակալ եմ Հայաստանին աջակցության և հնարավորության համար․ Մուրատ Գասիև

Շնորհակալ եմ Հայաստանին աջակցության և հնարավորության համար․ Մուրատ Գասիև

Մուրատ Գասիևը նոկաուտով հաղթել է Մայք Բալոգունիին և նվաճել WBA միջմայրցամաքային տիտղոսը։ 

«Շորհակալ եմ շնորհավորանքների համար։ Հաճելի էմոցիաներ ունեմ։ Շնորհկալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին Օսիայից, Ռուսաստանից և ներկա էին այս մենամարտին, որովհետև այն կարևոր է իմ կարիերայի համար։ Մրցակիցը շատ վտանգավոր և արագ էր գործում։ Ծանր քաշային կարգում մեկ հարվածը կարող է որոշել ամեն ինչ։ Չնայած՝ թե ոնց ես պատրաստվել, մեկ շեղում և կարող ես բաց թողնել հարված»,-հղթանակից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գասիևը։ 

«Անչափ շնորհակալ եմ Հայաստանին աջակցության և հնարավորության համար, որ կարողացա վերադառնալ մեծ ռինգ և ես հույս ունեմ, որ այն ինձ համար նոր սահմաններ կբացի»,-ասել է Մուրատը։  

  • Կիսվել: