երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակն ընդհանուր առմամբ տուգանվել է 3,4 մլն դրամով․ կայացել է ՀՖՖ կարագապահական կոմիտեի նիստը

Շիրակն ընդհանուր առմամբ տուգանվել է 3,4 մլն դրամով․ կայացել է ՀՖՖ կարագապահական կոմիտեի նիստը

Սեպտեմբերի 7-ին կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը, որի արդյունքներով կայացվել են մի շարք որոշումներ մասնավորապես «Շիրակ» ակումբի վերաբերյալ։

Տարբեր որոշումներով Գյումրիի թիմն ընդհանուր առմամբ տուգանվել է 3 մլն 400 հազար դրամով։

Տուգանքների առյուծի բաժինը «Շիրակը» ստացել է օգոստոսին 26-ին Գյումրիում «Ուրարտուի» հետ կայացած խաղի արդյունքներով (0:2)։

Մասնավորապես, ըստ արձանագրության «Շիրակ ՖԱ» աշխատակից Սուրեն Սիմոնյանը ներխուժել է խաղադաշտ, հայհոյել է խաղի չորրորդ պաշտոնյային և հարվածելու փորձ է կատարել։ Սիմոնյանը 6 ամիս ժամկետով զրկվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ սկսած 2023 թվականի նոյեմբերի 18-ից՝ հաշվի առնելով նշված ֆուտբոլային սուբյեկտի՝ ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկված լինելու հանգամանքը, իսկ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն տուգանվել է նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի՝ 1,500,000 ՀՀ դրամի չափով։

«Շիրակ» թիմի ադմինիստրատոր Ժորա Սիմոնյանի կողմից մրցավարին հարվածելու փորձ կատարելու, իսկ «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Լյովա Կարապետյանի կողմից չորրորդ պաշտոնյային հարվածելու փորձ կատարելու համար Սիմոնյանն ու Կարապետյանը որակազրկվել են 3-ական խաղերով, իսկ Գյումրիի թիմը 300 հազարական դրամով է տուգանվել։

  • Կիսվել: