ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շանթ Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակով մեկնարկեցին Շարջայի շախմատի մրցաշարը

Շանթ Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը հաղթանակով մեկնարկեցին Շարջայի շախմատի մրցաշարը

ԱՄԷ-ի Շարջա քաղաքում մեկնարկեց շախմատի «Sharjah Masters 2023» միջազգային խոշոր մրցաշարը: Հայաստանից հանդես են գալիս 6 շախմատիստ:

«Masters Section» (2500-ից ավելի վարկանիշ) խմբում հայտավորված են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը: «Challengers Section» խմբում հանդես են գալիս միջազգային վարպետ Էմին Օհանյանը և կանանց ՄՎ Մարիամ Մկրտչյանը:

Կայացած առաջին տուրում «Masters Section» պմբում մերոնցից հաղթանակ տարավ միայն Շանթ Սարգսյանը, որը պարտության մատնեց հունգարացի գրոսմայստեր Պետեր Ակսին: Մեր մյուս մասնակիցներն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

«Challengers Section»-ում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը հաղթեց ԱՄԷ-ի ներկայացուցիչ Իբրահիմ Սուլթանին, իսկ Էմին Օհանյանը ոչ-ոքի խաղաց:

Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը կհանդիպի իրանցի Ամին Տաբատաբայի հետ: Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը Հնդկաստանի ներկայացուցիչ Լեոն Մենդոնկան է, Մանուել Պետրոսյանինը՝ ուզբեկ Շամսիդին Վոխիդովը: Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը սևերով կխաղա ադրբեջանցի Մահամադ Մուրադլիի հետ

  • Կիսվել: