երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի շախմատիստները դուրս մնացին մեդալային պայքարից. ԵԱ

Հայաստանի շախմատիստները դուրս մնացին մեդալային պայքարից. ԵԱ

Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Հայաստանի ներկայացուցիչները, ավաղ, վերջին տուրից առաջ դուրս են մնացել մեդալների համար պայքարից:

10-ը տուրից հետո լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 7 միավոր: Նա այսօր կհանդիպի իտալացի գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանն անգամ հաղթելու դեպքում դժվար թե մրցանակային տեղ գրավի, քանի որ նա մրցաշարի երկու առաջատարներից ետ է մնում 1 միավորով, իսկ իր առջևում գտնվող մնացած 28 շախմատիստները շատ խիտ են դասավորված:

Իսկ ահա մեր հինգ շախմատիստները՝ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյան, նախավերջին տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, վաստակեցին 6,5-ական միավոր և այժմ կիսում են 34-88-րդ տեղերը: Նրանք լավագույն դեպքում կարող են պայքարել 23-րդ տեղի համար, որը 1000 եվրո պարգևավճար է ապահովում:

  • Կիսվել: