ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շախմատի ԵԱ-ի 5-րդ տուրում հաղթել են Պետրոսյանը, Մարտիրոսյանը, Հովհաննիսյանը և Օհանյանը

Շախմատի ԵԱ-ի 5-րդ տուրում հաղթել են Պետրոսյանը, Մարտիրոսյանը, Հովհաննիսյանը և Օհանյանը

Սերբիայում ընթացող  Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 5-րդ տուրիպարտիաները: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը,Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Դանիելյանը: Հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը:

Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը  ունեն 4 միավոր: Շանթ Սարգսյանը, ՍամվելՏեր-Սահակյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են3,5 միավոր: Առաջատարը 5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարականմրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարում ունի 13 մասնակից:

  • Կիսվել: