ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը շարունակում է ելույթները Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Բուխարեստում ընթացող առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը սփոփիչ գոտեմարտում 5-0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոշեհի նկատմամբ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

Երրորդ տեղի համար գոտեմարտում Սարգսյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի հետ։

Սարգսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ պարտվել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Հայկ Պապիկյանը (70 կգ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

  • Կիսվել: