չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սամվել Գասպարյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Սամվել Գասպարյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում շարունակում են հիանալի հանդես գալ հայ մարզիկները, տեղեկացնում է Armsport-ը։

Ըստ կայքի՝ մրցումային հերթական օրը 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը հռչակվել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն՝ երկամարտի 390 կգ արդյունքով:

Գասպարյանը պոկել է 176 կգ ծանրաձողն ու փոքր արծաթ նվաճել, իսկ հրումում փոքր ոսկի է ապահովել՝ գլխավերևում պահելով 214 կգ կշռող ծանրաձողը:


  • Կիսվել: