կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սամուել Սևյանը՝ շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի առաջատար

Սամուել Սևյանը՝ շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի առաջատար

Ջերմուկում ընթացող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը սև խաղաքարերով փայլուն հաղթանակ տոնեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ, վաստակեց 2 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդում են Ռոբերտ Հովհաննիսյանն ու Նարայանանը, որոնք ունեն 1,5-ական միավոր: Մեր շախմատիստն այս տուրում պարտության մատնեց գերմանացի Ֆրեդրիկ Սվանեին, իսկ հնդիկ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց իրանցի Ամին Տաբատաբայի հետ: Մեկական միավորով 4-6-րդ տեղերը բաժանում են Հայկ Մարտիրոսյանը, Նոդիրբեկ Յակուբոևը և Անդրեյ Եսիպենկոն:

Այսօր կկայանա 3-րդ տուրը: Սամուել Սևյանը սպիտակներով կհանդիպի Նարայանանի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Նոդիրբեկ Յակուբոևի հետ: Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը Անդրեյ Եսիպենկոն է:

  • Կիսվել: