ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա ամոթ և խայտառակություն է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի համար. Պեսկովը՝ ռուս մարզիկներին հեռացնելու մասին

Սա ամոթ և խայտառակություն է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի համար. Պեսկովը՝ ռուս մարզիկներին հեռացնելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Պեկինի խաղերից ռուս պարալիմպիկ մարզիկներին հեռացնելուն։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Իրավիճակը, իհարկե, հրեշավոր է։ Սա ամոթ և խայտառակություն է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի (IPC) համար. այլ կերպ չեմ կարող ասել։

Երեկ կայացվեց մեկ որոշում (սկզբում IPC-ն թույլ էր տվել ռուսներին պարալիմպիկ խաղերին մասնակցել չեզոք կարգավիճակով), այսօր այս որոշումը փոխվել է, ուստի, իհարկե, մենք խստորեն դատապարտում ենք Միջազգային պարալիմպիկ կոմիտեին դրա համար՛՛:

 

 

  • Կիսվել: