չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի դոպինգ թեստը դրական է․ ՄՕԿ-ը կդմի Մարզական վճռաբեկ դատարան

Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի դոպինգ թեստը դրական է․ ՄՕԿ-ը կդմի Մարզական վճռաբեկ դատարան

 Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել, և հնարավոր է՝ նրան թույլ չտան մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ թեստի հետ կապված: Դեկտեմբերին կայացած Ռուսասռանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխան դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը:

Ավելի վաղ` հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:

Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 9-ին վիճարկել է որոշումը եւ Ռուսաստանի հակադոպինգային կոմիտեի Կարգապահական հանձնաժողովը թույլատրել է Վալիեւայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին։

Միջազգային օլիմպիական կոմիտեն այս որոշումը կբողոքարկի Մարզական վճռաբեկ դատարանում։

ՄՕԿ-ից պաշտոնապես հաստատել են, որ գեղասահքի թիմային մրցման պարգեւատրման արարողությունը տեղի չի ունեցել Կամիլա Վալիևայի դրական դոպինգ թեստի վիճարկման պատճառով։

Ռուսաստանի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Կամիլա Վալիևան հայտավորված է նաեւ մենասահքի օլիմպիական մրցաշարին։ Կարճ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 15-ին։

  • Կիսվել: