ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Ռուդիկ Մկրտչյանն և Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում։

55 կգ քաշայինների եզրափակչում Մկրտչյանը զիջել է Թուրքիայի ներկայացուցչին, իսկ 63 կգ քաշայիններօ եզրափակչում Պողոսյանը պարտվել է բուլղարացի ըմբիշին։

Երեկ՝ մարտի 3-ին, պայքարի է դուրս եկել նաև մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ)։ Նազարյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սլավիկ Գալստյանը (67):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ավելի վաղ հաղթել է այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանին, սակայն հետագայում պարտվել է:

  • Կիսվել: