կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ, Զախարյանը փոխարինման մտավ

«Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ, Զախարյանը փոխարինման մտավ

Մադրիդի «Ռեալը» Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալ Սոսիեդադին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։

Հանդիպման հենց սկզբում՝ հինգերորդ րոպեին, հյուրերի կիսապաշտպան Անդեր Բարենեչեան բացել է հաշիվը՝ առաջ մղելով «Ռեալ Սոսյեդադին»՝ 1:0։ Սերուցքայինները հաշիվը հավասարեցրել են միայն երկրորդ կեսում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 46-րդ րոպեին, Ֆեդերիկո Վալվերդեն խփել է պատասխան գնդակը, իսկ 61-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Խոսելուն առաջ է մղել իր թիմին՝ 2:1։

«Ռեալ Սոսիեդադի» կազմում խաղի 81-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել հայազգի կիսապաշտան Արսեն Զախարյանը և չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։

Այսպիսով, հինգ տուրից հետո «Ռեալը» 15 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` երկու միավորով գերազանցելով կատալոնական «Բարսելոնային» ։ Իր հերթին «Ռեալ Սոսիեդադը» նույնքան խաղում վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։

  • Կիսվել: