շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ հավաքականից հանդես եկող ձյուդոյի աշխարհի չեմպիոն Արման Ադամյանը Հայաստանը ներկայացնելու մտադրություն չունի

ՌԴ հավաքականից հանդես եկող ձյուդոյի աշխարհի չեմպիոն Արման Ադամյանը Հայաստանը ներկայացնելու մտադրություն չունի

Ձյուդոյի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արման Ադամյանը Հայաստանը ներկայացնելու մտադրություն չունի։

«Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու, Հայաստանը ներկայացնելու տարբերակը։ Ծնողներիս հետ Հայաստանից Վոլգոգրադ եմ տեղափոխվել, երբ եղել եմ 10 տարեկան։ Այն ժամանակ մարզական հաջողությունների մասին խոսք չէր էլ կարող լինել։

Ինձ համարում եմ ռուսաստանցի ձյուդոիստ և հանդես կգամ Ռուսաստանի հավաքականում, թեև Հայաստանից հեռացած հորս այնտեղ ոչ ոք դավաճան չի համարում։
Ես կարողացա հավաքականում շատ արագ ընդհանուր լեզու գտնել ավագ մարզիչ Արսեն Գալստյանի հետ։ Լրացուցիչ էներգիա է տալիս այն, որ քեզ տատամի է դուրս բերում օլիմպիական չեմպիոն»,- Արման Ադամյանի խոսքը մեջբերում է rsport.ria.ru-ն։

Դոհայում տեղի ունեցած աշխարհի առաջնության 100 կգ քաշային կարգի եզրափակիչում 26-ամյա հայ մարզիկը հաղթել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն, Չեխիայի ներկայացուցիչ Լուկաշ Կրպալեկին։

Արման Ադամյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։ Նա 2019թ․ Եվրոպական խաղերի եւ 2021թ․ Եվրոպայի չեմպիոն է։

  • Կիսվել: