ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

ՌԴ ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջնությանը։ Այդ մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը։

«Ռուսաստանի հավաքականը կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջին առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի այս տարվա հունիսի 9-21-ը»,- հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը։

Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի բոլոր 6 անդամները՝ Տաջիկստանը, Իրանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Աֆղանստանը, հաստատել են իրենց մասնակցությունը մրցաշարին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը մեկ տարուց ավելի է զրկված է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու իրավունքից:

  • Կիսվել: