շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով. բռնցքամարտի ԱԱ

Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով. բռնցքամարտի ԱԱ

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

 

Մեր մարզիկը մրցել է Իսրայելի ներկայացուցիչ Զակ Յանի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով նկատելի առավելություն՝ հաղթանակի է հասել և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Հաջորդ փուլում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Հական Կոչն է:

 

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ էր դուրս եկել 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը. նա պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նույնգեյբոսին:

Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին:

  • Կիսվել: