ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ

Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ

Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ։
 
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն:
 
Քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ:
 
Այսօր ավելի վաղ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:

  • Կիսվել: