ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
RAF 08. Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակը (տեսանյութ)

RAF 08. Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակը (տեսանյութ)

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ RAF լիգայում։

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի կանոններով RAF 08 մրցաշարի գլխավոր իրադարձությունում Արման Ծառուկյանը գոտեմարտեց թեթեւ քաշային կարգում UFC տիտղոսի նախկին հավակնորդ, 46-ամյա ամերիկացի Յուրայ Ֆայբերի հետ եւ հաղթեց 13:1 հաշվով։

Յուրայ Ֆայբերը MMA-ում հանդես է եկել 2003-2019-ին՝ տանելով 35 հաղթանակ, կրելով 11 պարտություն։

29-ամյա Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ, 3 պարտություն։

  • Կիսվել: