շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Ալաշկերտին» և ամրապնդեց դիրքը առաջին հոիզոնականում

«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Ալաշկերտին» և ամրապնդեց դիրքը առաջին հոիզոնականում

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում 3-1 հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ։

12-րդ րոպեին հաշիվը բացել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը։ 38-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը, իրացնելով 11-մետրանոցը, վերականգնել է հաշվի հավասարությունը։

44-րդ րոպեին «Փյունիկին» առաջ է մղել Թաոֆիք Ջիբրիլը։ 67-րդ րոպեին Արտակ Դաշյանը հաշիվը դարձրել է 3-1։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակել է 26 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը», որը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը, 19 միավորով չորրորդ տեղում է։

  • Կիսվել: