հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Փյունիկ»-ը կոլումբացի պաշտպան ունի

«Փյունիկ»-ը կոլումբացի պաշտպան ունի

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում 2019 թվականի ամառվանից ու հասցրել է ելույթներ ունենալ «Լոռիում» և Երևանի «Արարատում»: Ընդհանուր առմամբ, թիմի  նորեկը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացրել է 86 հանդիպում, ևս 7 հանդիպման նա մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությունում: 

2020/21 մրցաշրջանում Բրավոն «Արարատի» հետ միասին դարձել է Հայաստանի գավաթակիր: Ընթացիկ խաղաշրջանում Խուանն անցկացրել է 17 խաղ ներքին առաջնությունում ու աչքի ընկել երկու գոլային փոխանցմամբ: 

Թիմի նորեկը արդեն հասցրել է առաջին գոլը խփել «Փյունիկում»` գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում:

  • Կիսվել: