երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Փյունիկ»-ը հաղթեց «Վան»-ին

«Փյունիկ»-ը հաղթեց «Վան»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, 13-րդ տուրից հետաձգված «Վան»-«Փյունիկ» խաղը կայացավ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում:

«Փյունիկ»-ին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 13-րդ րոպեին` աչքի ընկավ Օտուբանջոն: Ընդամենը 10 րոպե անց երևանյան ակումբը նաև կրկնապատկեց առավելությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կարաբալյոն: «Փյունիկ»-ին հաջողվեց խփեց երրորդ գնդակն արդեն երկրորդ կեսում: 79-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Կարաբալյոն:

«Վան»-«Փյունիկ»` 0:3:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային հատվածի հանդիպումները կվերսկսվեն փետրվարի 27-ին: 21-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն ԲԿՄԱ-«Նոա», «Արարատ»-«Արարատ-Արմենիա», «Լեռնային Արցախ»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Վան», «Փյունիկ»-«Շիրակ» զույգերը:

 

  • Կիսվել: