շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՊՍԺ-ի աստղը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Գվարդիոլայի գլխավորությամբ

ՊՍԺ-ի աստղը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Գվարդիոլայի գլխավորությամբ

ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան նշել է, թե որ մարզչի գլխավորությամբ կցանկանար աշխատել նույն թիմում, գրում է armsport.am-ը:

«Ես կասեի՝ Պեպ Գվարդիոլան։ Նրա դավանած խաղաոճը շատ մոտ է Լուիս Էնրիկեի խաղաոճին։ Նրանք ունեն նմանատիպ փիլիսոփայություն, որը համահունչ է ինձ։ Այնպես որ, ես կցանկանայի խաղալ նրա գլխավորությամբ», — աստղային կիսապաշտպանի խոսքերը մեջբերել է A Bola-ն։

Այս մրցաշրջանում Վիտինյան մասնակցել է 21 խաղի, խփել 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նա զբաղեցրել է երրորդ տեղը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում։

  • Կիսվել: