երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին եւ ընկերներին. նա դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում. մարզական մենեջեր

Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին եւ ընկերներին. նա դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում. մարզական մենեջեր

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեի առոջղական վիճակը չափազանց ծանր է։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հայտնի բրիտանացի գործարար եւ մարզական մենեջեր Ֆրենկ Խալիդը։

«Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին եւ ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում։ Ընտանիքն ասում է, որ նրա վիճակը վատանում է»,- գրել է Խալիդը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 82-ամյա Պելեն ունի նաեւ երիկամների եւ սրտի անբավարարություն։

 

  • Կիսվել: