հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պեկին-2022. Գեղասահորդ Նեյթան Չենը` Ռաֆայել Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Պեկին-2022. Գեղասահորդ Նեյթան Չենը` Ռաֆայել Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդանց մենասահքի ոսկե մեդալակիրը Նեյթան Չենն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:  Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով:

Երկրորդ և երրորդ տեղերում Ճապոնիայի ներկայացուցիչներն են հաջորդաբար` Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն:

Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: