շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել

«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել

«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի անցկացման  հարցը կարող է վերանայվել: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, քաղաքի մի  շարք պաշտոնյաներ կոչ են անում հանրաքվե անցկացնել՝ մրցումները չեղարկելու կամ հետաձգելու հարցով: Նման առաջարկների պատճառը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն է:

Խաղերի կազմկոմիտեն խոստացել է  կրճատել ծախսերի մի մասը, բայց սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանուն կարծում է, որ դրանք  միայն կավելանան:

Մինչ Փարիզի քաղաքական գործիչները քննարկում են  հանրաքվեի կազմակերպման հնարավորությունը, կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգը խոսել է ի պաշտպանություն   խաղերի անցկացման: Արագընթաց թիավարությունից  օլիմպիական եռակի  չեմպիոնը կարծում է, որ մրցումները  միայն կօգնեն  Ֆրանսիայի տնտեսությանը: Նա համաձայն է, որ պետք է որոշակի  փոփոխություններ կատարվեն։

Նախկին մարզիկը խոստանում է  խնայել միլիոնավոր եվրոներ, որի արդյունքում կկրճատվեն տրանսպորտի, հյուրերի և անձնակազմի համար նախատեսված գումարները:

Ամենածախսատարը ջրային նոր կենտրոնի կառուցումն է։ Այլ  խոշոր համալիրների ստեղծում  չի նախատեսված, քանզի դրանք կան և, բացի այդ,  կօգտագործվեն նաև  ժամանակավոր կառույցներ։

  • Կիսվել: