շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարետատունն արգելել է երկրպագուների մուտքը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչին

Պարետատունն արգելել է երկրպագուների մուտքը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչին

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հուլիսի 10-ին անցկացվելիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև կանցկացվի առանց երկրպագուների։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՀՀ պարետատուն՝ հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով:

Ի պատասխան ՀՖՖ-ի հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում նույնիսկ սահմանափակ քանակի երկրպագուների ներկայությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

«Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

 

  • Կիսվել: