հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Պարաբազկամարտի ԱԱ․ Հայաստանը նվաճել է 5 մեդալ

Պարաբազկամարտի ԱԱ․ Հայաստանը նվաճել է 5 մեդալ

Նյու Դելիում (Հնդկաստան) անցկացված  պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում Հայաստանը նվաճել է 5 մեդալ՝ մասնակցելով 6 մարզիկով։

80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Սա նրա աշխարհի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն էր։

Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանը աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։

Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։

Պատվիրակության կազմում ընդգրկված մարզիկները Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներն են։ Հավաքականին ուղեկցել են գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը և ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը։ Առաջնությանը մասնակցում էին 66 երկրների մարզիկներ։

  • Կիսվել: