կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նրանք աշխարհի ու Օլիմպիական խաղերի ապագա չեմպիոններ են. Արթուր Աբրահամը՝ հայ բռնցքամարտիկների մասին

Նրանք աշխարհի ու Օլիմպիական խաղերի ապագա չեմպիոններ են. Արթուր Աբրահամը՝ հայ բռնցքամարտիկների մասին

Տարբեր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն Երևանում ներկա է բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Գրում է Armsport-ը։ 

Արթուրն իրականացրել է նաև 63,5 կգ քաշային կարգում մրցանակակիր դարձած բռնցքամարտիկների պարգևատրման արարողությունն, ինչից հետո ArmSport-ի հետ զրույցում կիսվել է մեր մարզիկների ելույթներից ունեցած տպավորություններով:

«Մեր բոլոր տղաների ելույթը շատ բարձր եմ գնահատում: Բոլորն էլ մինչև հիմա շատ լավ են մենամարտել: Կա իհարկե փորձի պակաս, որը լրացվում է այսպիսի մրցաշարերի միջոցով: Ոչ մեկ աշխարհի չեմպիոն չի ծնվում. բոլորն էլ այսպիսի մրցումներում մի անգամ հաղթում են, հաջորդ անգամ գուցե երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնեն:

Տեսեք, թե փոքր պետություն լինելով հանդերձ՝ արդեն իսկ որքան մեդալներ ենք նվաճել: Պետք է հպարտ լինենք մեր բռնցքամարտիկներով: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք , որ մեր մարզիկները միշտ առաջին տեղը զբաղեցնեն, բայց դա անհնար է: Պետք է ոգևորենք մեր մարզիկներին ու աջակցենք ինչով կարողանանք, որպեսզի հետագայում ավելի մեծ նվաճումների հասնեն: Նրանք աշխարհի ու Օլիմպիական խաղերի ապագա չեմպիոններ են»,- ասել է Աբրահամը:

Հիշեցնենք՝ 63,5 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Մկրտչյանն ու ևս 8 բռնցքամարտիկ Երևանում ընթացող երիտասարդների ԵԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը նվաճել է երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալը:

  • Կիսվել: